Հնարավո՞ր է ուտելիքի վրայից խմել, և ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ըմպելիք ընտրելիս: Այս մասին Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին:
Սուրճի օգտագործումը կարող է վտանգավոր լինել առողջության համար, եթե չհետևեք պարզ կանոններին: Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքին պատմել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։
ԱՄՆ-ից և Դանիայից գիտնականները պարզել են, որ կանաչ և սև թեյի միացություններն ակտիվացնում են արյան անոթների պատերում իոնային ալիքների սպիտակուցները, ինչը հանգեցնում է դրանց թուլացմանը: Այսպիսով, թեյի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է զարկերակային ճնշման իջեցմանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cellular Physiology and Biochemistry ամսագրում:
Ինչպես պարզաբանել են գիտնականները, շաքարը առողջության ու կյանքի տեւողության համար ոչ մի վտանգ չի ներկայացնում միայն այն դեպքում, եթե ըմպելիքին ավելացնեն քիչ քանակությամբ քաղցրացուցիչ՝ մեկ բաժակի համար ընդամենը հինգ գրամ շաքար։ Ինչպես պարզաբանել են հոլանդացի գիտնականները, սա այն ծավալն է, որը տեղավորվում է մեկ թեյի գդալում։
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան ասել է, որ տարեց մարդիկ կարող են օրական մինչև չորս բաժակ թեյ խմել, եթե հակացուցումներ չկան։
Թեյի մեջ հանրաճանաչ հավելումները, օրինակ՝ կաթը, անանուխը կամ կիտրոնը, կարող են և՛ բարելավել ինքնազգացողությունը, և՛ վատթարացնել այն, ասում է սննդաբան Իրինա Մանսուրովան։ Նա գնահատել է դրանց օգտակարությունը aif.ru-ի հետ զրույցում։