Դիետոլոգը նշել է, թե որն է տարեցների համար թեյի օրական թույլատրելի քանակությունը

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան ասել է, որ տարեց մարդիկ կարող են օրական մինչև չորս բաժակ թեյ խմել, եթե հակացուցումներ չկան։

«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ որոշ դեպքերում ավելի լավ է հրաժարվել այս ըմպելիքից։ Բժշկի խոսքով՝ դա արժի անել, եթե մարդը շատ բարձր ճնշում ունի՝ թեյը սուրճից ոչ պակաս կոֆեին է պարունակում, ինչը միայն կարող է սրել իրավիճակը։

Բացի դրանից, որոշ տարեցներ խնդիրներ ունեն նյարդային համակարգի հետ, և կոֆեին պարունակող ըմպելիքը կարող է էլ ավելի խթանել այն, ուստի ավելի լավ է հրաժարվել թեյից, գրում է kp.ru-ն։

Բացի դրանից, թեյը գործում է որպես միզամուղ միջոց, ուստի այն չպետք է խմել, եթե երիկամների հետ կապված խնդիրներ ունեք։ Դիաբետիկները պետք է զգույշ լինեն այս ըմպելիքի հետ՝ մեջը շաքար, մեղր մի՛ լցրեք, և մի՛ համադրեք այն քաղցրավենիքի հետ, ըստ shantnews-ի՝ հայտնում է Pravda.Ru-ն։

Կարդացեք նաև

Սոլոմատինան հավելել է, որ թեյը պարունակում է նաև տանիններ, նշում է 360 հեռուստաալիքը։ Ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում դրանք կարող են «բավականին ուժեղ ազդել լորձաթաղանթի վրա», հատկապես, եթե թեյ խմեք դատարկ ստամոքսին, պարզաբանում է Life.ru-ն։

Տեսանյութեր

Լրահոս