Աշխարհի հեղինակավոր ֆուտբոլային ակումբներում՝ «Այաքսում», «Կուբանում», «Սպարտակում», «Բեշիկթաշում», ապա հայկական «Փյունիկում» և «Ուրարտուում» խաղալուց, Հայաստանի ազգային հավաքականի հետ 40 խաղի մասնակցելուց հետո հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիզն իր թեկնածությունն առաջադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 23-ին։
«Հիմա էլ աշխատում ենք ստացած նվերները պետությանը հանձնելու ընթացակարգերի վրա: Այցերի ընթացքում եղել է, թանկարժեք նվերներ ենք ստանում, չես կարող նվերը հետ տալ՝ ասել՝ վերցրու, չեմ ուզում: Հետո պարզում ենք, որ ընթացակարգը չկա, թե ոնց պետք է հանձնենք, ինչ պետք է անենք: Իսկ նշված դեպքով կաշխատենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: