«1959թ. ծնված մարդ եմ, ես կյանքում թուրք չեմ տեսել, բայց եկա, հասա էս թվերին, հասկացա՝ կան բաներ, որ մեզ անընդհատ ստիպում են տանջվել»,- ասաց Երևանում հարցման մասնակից կինը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը հայ-ադրբեջանական սահմանագծին կատարվողը դիտարկեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում, որի արդյունքում էլ արդեն իսկ կատարվում է սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանք։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Մարտի 18-ին Արցախի օկուպացված Թալիշ գյուղ այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Թալիշ գյուղի ուղղությամբ մեր ունեցած հաջողությունները մեծ նշանակություն ունեցան պատերազմի հետագա ընթացքի վրա: Միաժամանակ, սա բարձրացրեց ժողովրդի և բանակի ոգին, որովհետև Թալիշ գյուղի ռազմավարական նշանակությունը բոլորին է հայտնի»:
168.am-ը այս առնչությամբ 2022-ի նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ին գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի նախագահի նշված հայտարարությունն արդյոք դարձե՞լ է քննության առարկա, պարզվե՞լ են Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ ստորաբաժանումներին ուղղված խնդրանքը մերժելու, ավելին, ըստ տարբեր տեղեկությունների, մարտի դաշտից փախուստի դիմելու փաստերը, դրանց պատճառները, և կա՞ արդյոք հարուցված գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ»: