«Երեք տղաս նախկինում ծառայել են Ղարաբաղում՝ Քարվաճառում, Թալիշում, բայց ես վախ չեմ զգացել, հետևներից չեմ գնացել. չենք ընտրել, որ սենց սողանք». քաղաքացի

«1959թ. ծնված մարդ եմ, ես կյանքում թուրք չեմ տեսել, բայց եկա, հասա էս թվերին, հասկացա՝ կան բաներ, որ մեզ անընդհատ ստիպում են տանջվել»,- ասաց Երևանում հարցման մասնակից կինը:

Վերջինս նշեց՝ 3 տղան ծառայել են Արցախում՝ Քարվաճառում, Թալիշում, բայց ինքը նախկինում երբեք վախ չի զգացել, հետևներից չի գնացել:

«Էն, որ ասում են՝ մայկա-տրուսիկ եք ուղարկել, բա հիմա ի՞նչ եմ անում, թոռներիս չեմ ուղարկո՞ւմ… Ամեն ինչ էլ ուղարկում եմ, դեռ ծանոթ էլ գտնում եմ, որ տանի, երեխուն լողացնի»,- ասաց կինը:

Նա նկատեց՝ Փաշինյանի թիմում կրթված մարդ չկա, և ժողովուրդն առանց իրենց ավելի լավ կկառավարի երկիրը:

Կարդացեք նաև

«Մենք չենք ընտրել, որ սենց սողանք: Միշտ բարձր գլխով ման ենք եկել: Երեխա ունեմ բանակում, սարսափում եմ՝ ինչ կլինի»,- ասաց կինը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Բադոյան

 

Տեսանյութեր

Լրահոս