Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:
Մայիսի 14-ին ԵՄ կենտրոնակայանում Փաշինյանի ու Ալիևի հետ եռակողմ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տեսագրությամբ խոսեց այն մասին, որ 2016թ. հոկտեմբերի 7-ի Ալիևի հայտարարությունը ցույց էր տալիս, որ եռանախագահող երկրները չեն կիսում Ադրբեջանի դիրքորոշումը, և որ նրանց մոտեցումները համահունչ են հայկական կողմի մոտեցումներին:
Ավելի քան 3 շաբաթ է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող Լաչինի մարդասիրական միջանցքը, որը հետևանք է 44-օրյա պատերազմի արդյունքների, հայկական կողմի պարտության և Ադրբեջանի հաղթանակի, ընդ որում, նաև հետպատերազմյան փուլում, որքան էլ ասենք, որ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը: