Նախկինների թալանից են խոսում՝ իրենց թալանը չեն տեսնում։ Եթե թալան չկա, ինչպե՞ս է, որ սուրճի փող չունեցող երիտհեղափոխականներն իշխանության գալուց կարճ ժամանակ հետո, բոլորը մեկ մարդուն նման՝ հարստացան, թանկարժեք բնակարաններ, ավտոմեքենաներ ձեռք բերեցին, փոխեցին իրենց կենսակերպը, վայելքների մեջ են։
Եթե պիտի շահագործվեր Ամուլսարը, ինչի՞ համար էին այն շահարկումները, որոնք շարունակվեցին գրեթե 7 տարի՝ նյութական ու ոչ նյութական հսկայական կորուստներ պատճառելով երկրին։ Այսքանից հետո էլ կառավարությունը պետական բյուջեի հաշվին ստիպված է երաշխիքներ տրամադրել, որպեսզի ընկերությունը կարողանա հայաստանյան բանկերից 150 մլն դոլարի վարկ ներգրավել՝ ներդրումային ծրագիրն ավարտին հասցնելու ու հանքի շահագործումը մեկնարկելու համար։
Սոցիալական իրավիճակը Հայաստանում ակնհայտորեն լարվում է։ Ոչ միայն հարկերի ու տուրքերի ավելացման միջոցով են քաղաքացիների գրպանները դատարկում, այլև ապրանքների ու ծառայությունների գներն են ամենուրեք բարձրանում։ Իշխանությունները թաքցնում են, որ Հայաստանում գնաճ կա, բայց համատարած թանկացումներ են ու թանկացումներն էլ իրենց հերթին են դատարկում մարդկանց գրպանները։
Հայաստանի հպարտ քաղաքացիները ժամանակին հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրենք լավ են ապրելու, որ «թալանը» հետ են բերելու ու բաժանեն իրենց։
Վերջին տարիներին, հայտնի ու անհայտ հանգամանքներում, կառավարությունը «փայ» է մտնում բիզնեսում։ Եվ որքան էլ դա չի ողջունվում միջազգային կազմակերպությունների կողմից, ուղղակի հարվածում է ներդրումներին և հատկապես օտարերկրյա ներդրումներին, ներդրումները կրճատվում են, դուրս են գալիս Հայաստանից, կառավարությունը շարունակում է մեծացնել իր ազդեցությունը բիզնեսի վրա։
Վեց ու կես տարում 20 տոկոսով ավելացրել են պետական կառավարման ապարատի աշխատողների քանակը։
Նախկինների «թալանը» երիտհեղափոխականների ամենասիրած թեմաներից է։ Եկել, չեն եկել՝ նախկինների «թալանով» են կերակրում ժողովրդին։ Նախկինում, երբ իշխանության չէին ու մեղադրում էին նախկիններին «թալանի» մեջ, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Բայց, երբ նույնն անում են վեց ու կես տարի իշխանության մեջ գտնվելուց հետո, ու վեց ու կես տարում նախկինների «թալանը» ոչ մի կերպ ջրի երես չի ելնում, այդ ամենը վերածվում է զավեշտի։