«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մուրադյանն է:
168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Մաթերը նշեց, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Մենք այստեղ ենք Հայաստանի ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու, նաև ընդգծելու, որ մենք նույն արժեքներն ենք կիսում, դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»: