«Պատերազմի կուսակցությունը» Հայաստանում ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Քրիստինե Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու մասին բացառապես հակառուսական հայտարարություն էր։
Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռն ու իշխանությունը պահելու համաձայնել է Հայաստանը դարձնել Արևմուտքի վարկաբեկված ուժերի սատելիտը։