Անցնող շաբաթ ԱԺ քառօրյա հերթական նիստը մեծ մասամբ իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, նվիրված էր հակաարցախյան ելույթներին։
«Եթե Նժեդեհով ու հայրենիքով ապրեին, այսպես չէր լինի։ Թուրքը հիմա Ջերմուկի մոտ ելման դիրքերում է, բայց այստեղ իշխանությունը խոսում է խաղաղության մասին, բայց իրականությունն այն է, որ այդ խաղաղությունը չի լինելու»,- եզրափակեց Եղիշե Առուշանյանը։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանն ասում է, որ լավ է ճանաչում թշնամուն, ուստի կանխատեսում էր, որ շրջափակման պայմաններում Ադրբեջանը կիրականացնի նաև ցեղասպանություն ու էթնիկ զտում, միայն թե Արցախը ստանա առանց արցախահայերի։
Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը գերությունից հայրենիք վերադարձնելու հնարավոր ճանապարհների մասին, նշեց, որ ժողովուրդը կարող է այս կամ այն միջազգային կառույցի մոտ բողոքել, նամակներ գրել ու հանձնել, սակայն դա դրական արդյունք չի կարող տալ, կլինի աղմուկ, և վերջ։ Դրական արդյունք կլինի, եթե խնդրով զբաղվի ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչն այս իշխանության դեպքում իրատեսական չէ։
«Նրա եվրոպացի, այդ թվում՝ ռուս գործընկերների մոտ կա այն տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից, խուսափում է հայկական պետության ճակատագրին առնչվող հարցերի ճշգրիտ լուծումից։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ պարտականությունները կատարելու համար»,- շեշտեց Ե. Առուշանյանը։
1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, որին անդամագրվեցին հազարավոր հայեր՝ Արցախն ազատագրելու և ազատ ապրելու նպատակով։ Այդ մարդկանցից մեկն էլ ազատամարտիկ Եղիշե Առուշանյանն է։ Երբ նոր-նոր էր սկիզբ առնում ազատագրական պայքարը, Եղիշե Առուշանյանը 17 տարեկան էր: Մասնակցում էր ցույցերին, իսկ երբ սկսվեցին բուն ռազմական գործողությունները, 20 տարեկան էր, ու առաջին ռազմական գործողությունը, որին […]