Ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե՝ «պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ», բուռն քննադատվեց հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների կողմից։
«Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի հետևանքով է Արարատ Միրզոյանը դարձել «օմեգա», ասենք այսպես՝ «համագործակցում՝ չպատժվելու դիմաց» ծրագրով, ու նաև ուզում եմ ամենավերջում հասկանալ՝ այդ այլանդակ վարքը, որ դրսևորվեց իմ հանդեպ 2018 թվականին Հայոց ցեղասպանություն թանգարանում, իր կուսակիցների խայտառակ ու փողոցային պահվածքը պայմանավորվա՞ծ էր արդյոք այն ներքին քինախնդրությամբ, որ ես քրգործ էի հարուցել, և իրենց տարել էին հարցաքննելու»։
Այդ շարքում առաջնային են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության փաստացի ուրացման մասին, թուրք-ադրբեջանական նոր նախապայմանների անշեղ կատարումն այս վարչախմբի կողմից, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անհեթեթ արտահայտությունները ՀՀ ինքնիշխան տարածքն իբր դիվանագիտության ուժով ազատագրելու հնարավորության մասին, և այլն։
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի հերթական հետազոտություն-հարցմանը մասնակցած 1100 քաղաքացիների 84.2 տոկոսը 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը համարել է ողբերգություն, որի հիշատակը պետք է ամրագրվի երկրի Սահմանադրության մեջ։
Ապրիլի 24-ին ընդառաջ, երբ համայն աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կարճ մեկնաբանությամբ է հանդես եկել, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Թուրքիայի ղեկավարը պատրաստվում է ուղերձ հղել, ինչպես յուրաքանչյուր տարի, սակայն այս տարի Իրաքից վերադառնալու ճանապարհին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում յուրահատուկ ցինիկությամբ ասել է, որ տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։
«Մենք պիտի փաստենք մի բան, որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օրենքի նախագծի հեղինակները ՀՀ քաղաքացիներն են: Մեր սահմանադրությամբ, հիմնականում, օրենսդրական նախաձեռնություն իրականացրել են պատգամավորները, խմբակցությունները և կառավարությունը: Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է»,- ԱԺ-ի դիմաց հայտարարեց հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
«Կարծես Հայաստանը ոչ մի կապ չունի այս ամենի հետ, միջազգային հանրությունն էլ դատապարտվում է դատարկ կոչերով: Թե՛ կառավարության նիստերին, թե՛ ԱԺ նիստերին որևէ կերպ Արցախի հարցը չի բարձրաձայնվում, ուստի միջազգային հանրությունից ի՞նչ ակնկալել, նրանք կասեն՝ որպես ստորագրող կողմ՝ դուք ի՞նչ եք անում: