Լոլիկների մի մասը շարեք աղցանի ամանի մեջ, վրան մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք ռեհանի տերևները: Ապա լցրեք եգիպտացորենի մի մասը, վրան էլի մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք մաղադանոսի տերևների մի մասը: Ապա շերտ-շերտ տեղադրեք մնացած եգիպտացորենը, լոլիկները, ձուն՝ ամեն շերտին մայոնեզ քսելով ու վրան մաղադանոսի տերևներ լցնելով: Վերևի շերտին տեղադրեք հավի կրծքամիսը, վրան մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք մանր քերիչով քերած գազարը: