Բաժիններ՝

Եգիպտացորենով ու հավի կրծքամսով աղցան

Բաղադրիչները՝

  • 1 տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 1 հատ հավի եփած կրծքամիս
  • 200 գ խոզապուխտ
  • 6 հատ չերրի լոլիկ
  • 3 հատ եփած ձու
  • 1 հատ եփած գազար
  • 1 բաժակ թեթև մայոնեզ
  • 3 ճ.գ. մաղադանոսի կտրտած տերևներ
  • 3 ճ.գ. ռեհանի կտրտած տերևներ

Պատրաստման եղանակը

Պահածոյացված եգիպտացորենը քամեք:

Լոլիկներն ու ձուն օղակաձև կտրատեք, իսկ հավի կրծքամիսն ու խոզապուխտը՝ բարակ տաշեղների ձևով:

Կարդացեք նաև

Լոլիկների մի մասը շարեք աղցանի ամանի մեջ, վրան մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք ռեհանի տերևները: Ապա լցրեք եգիպտացորենի մի մասը, վրան էլի մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք մաղադանոսի տերևների մի մասը: Ապա շերտ-շերտ տեղադրեք մնացած եգիպտացորենը, լոլիկները, ձուն՝ ամեն շերտին մայոնեզ քսելով ու վրան մաղադանոսի տերևներ լցնելով: Վերևի շերտին տեղադրեք հավի կրծքամիսը, վրան մայոնեզ քսեք, մայոնեզի վրա լցրեք մանր քերիչով քերած գազարը:

Աղցանը զարդարեք ռեհանի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս