Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ չեմ համարում, պիտի գնա հոգեբուժարան, բուժվի: Էս ի՞նչ է քաշում էս խեղճ ժողովուրդը: Բա դավաճան չէ, ի՞նչ է: Եթե ինքը դավաճան չլիներ, հողերն Ալիևին չէր ծախի: Ալիևն ո՞վ է, ադրբեջանցին ո՞վ է, որ մտնի Հայաստան: Եթե մեր ազգը ազգ լինի, պիտի ոտքի կանգնի, պայքարի:
Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կարծես ճոճանակ լինի, որը մե’կ ուղղվում է դեպի Արևմուտք, մե’կ դեպի Ռուսաստան։ Այդ անկայուն ու անկանխատեսելի տատանումների արդյունքում էլ Հայաստանը, արդեն մի քանի տարի շարունակ, իր արտաքին գործընկեր երկրների համար դադարել է լինել վստահելի դաշնակից՝ փոխարենը տարածաշրջանում դառնալով միջոց այս կամ այն երկրի սեփական քաղաքական շահերի առաջմղման համար։