Չի կարելի մոռանալ այն մասին, որ այն ամենն, ինչ մենք գործում ենք, պետք է միայն այդ պատճառով լինի: Մեր կյանքը չպետք է «կրոնական վարք» լինի: Մենք պետք է դառնանք մարդիկ, որոնք սիրում են Աստծուն, որպեսզի մեր կյանքը կարողանա վերափոխվել, իսկ մենք ինքներս կարողանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին նմանվել:
Սերը չի կարող տրամաբանության կողմից պարտադրված լինել: Սերը վեր է տրամաբանությունից: Այդ պատճառով էլ աշխարհիկ տրամաբանության չափանիշները չենք կարող կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր սիրում են Աստծուն: Սրբերն իրենց տրամաբանությամբ են առաջնորդվում, որը տարբերվում է աշխարհիկից, որովհետև նրանց տրամաբանութունը «սիրո» տրամաբանություն է: Այնպես որ, Եկեղեցին մեզ չի սովորեցնում ուղղակի լավ մարդ դառնալ, չնայած դա էլ է սովորեցնում: Դա դեռ այբբեն է: Մեր Եկեղեցին սովորեցնում է մեզ Հիսուս Քրիստոսի անձը սիրել: