Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի ստեղծագործական թիմը շարունակում է պայքարը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին չմիանալու համար։ Դրան զուգահեռ՝ մասնակցում է դատական նիստերին, թեև դատարանից ակնկալիքները մեծ չեն։
«Ակնհայտ է մեկ բան՝ այդ հանցագործությունը չի բացահայտվել, կամ առնվազն չի փարատել ծնողների և հասարակության կասկածներն ու մտահոգությունները։ Արձանագրում ենք, որ վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ չհերքեց այլ վարկածների գոյությունը, անխոցելի մեղադրանք չներկայացրեց, որպեսզի հանրության մոտ անպատասխան հարցեր չմնային։ Տեսնենք, թե ընթացքն ինչպիսին է։
Հունիսի 7-ին «Կարեն Անդրեասյան փրոդաքշըն»-ը նոր ֆիլմ թողարկեց՝ «Ինչի՞ց են բողոքում դատավորները» վերտառությամբ: 6.5 րոպե տևողությամբ ֆիլմի մեջ դատավորներ Արտուշ Գաբրիելյանը, Մերի Մոսինյանը, Վարդգես Ստեփանյանն ի խորոց սրտի պատմում էին, որ ուղեկցող դասակի քիչ լինելու պատճառով կալանավորված անձանց չեն կարողանում խցերից հանեն ու բերեն դատական նիստերի դահլիճ, ու այդ պատճառով նիստերը հաճախ հետաձգվում են: