168.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց միջոցով, մասնավորապես, փորձել ենք պարզել՝ ԱԱԾ-ից և Ոստիկանությունից 44-օրյա պատերազմի ընթացքում դասալքության քանի՞ դեպք է եղել: Բայց և՛ Քննչական կոմիտեն, և՛ ՀՀ գլխավոր դատախազությունը մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ նշել են. «Նշված հարցերի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում» կամ «առանձին հաշվառում չի իրականացվում»:
Երեկ գրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության վերաբերյալ «թարմ» տվյալներ չունի:
Օրերս հերթական անգամ անդրադարձել ենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում դասալքության թեմային և շրջանառվող տվյալներին:
168.am-ը հունիսի 13-ին «44-օրյա պատերազմի ընթացքում 11.000 դասալքության մասին Աննա Հակոբյանի հնչեցրած թիվը սո՞ւտ է, թե՞ արտահոսք» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր հարցի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխան-գրությունները:
Արդյո՞ք այս հայտարարությունը կարող ենք համարել պետական գաղտնիքի հանրայնացում՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Րաֆֆի Ասլանյանը նկատեց. «Իհարկե, ցանկացած տեսանկյունից դա կարելի է տեղավորել «Պետական գաղտնիքի մասին օրենք»-ով առկա կարգավորումների մեջ, բայց մենք արդեն սովորել ենք այդ գաղտնիքի ընդլայնմանը, և մեր պետության մեջ, կարծեք, պետական գաղտնիք չի էլ մնացել»: