«Հավանաբար տեղյակ եք, որ կեղծ եվրոպամետները Նիկոլի ցուցումով ուզում են օգոստոսի 23-ին գրոհեն 102-րդ ռուսական ռազմաբազայի վրա։ Նախատեսել էին հարձակվել Վեհարանի վրա, այս փուլում կարծես թե «զադնի» են դրել, Նիկոլին էլ չենք հասկանում՝ փախուստի մե՞ջ է, արձակուրդո՞ւմ է, կորել է, չկա, հիմա ուզում են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա։ Տեսան, որ աշխարհով մեկ խայտառակ կլինեն, եթե գրոհեն Վեհարանի վրա, որոշեցին այդ գրոհն ուղղել ռուսական ռազմաբազայի վրա, պատկերացրեք, էլի, ինչ խայտառակություն է՝ իշխանությունն իրենք են ու հարձակվում են Վեհարանի վրա»:
«34 տարի է անցել, բայց դա բաց վերք է: Բոլորս հիշում ենք այդ աղետը և դրա հետևանքները, ցավոք, մինչ օրս վերացված չեն: Աղետալի օրեր էին, և թվում էր, թե ամբողջ Հայաստանը կործանվել է, հայ ժողովուրդը ոչնչացել է, քանի որ չկար համացանց, ինֆորմացիան շատ ուշ էր հասնում»,- մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով 1988թ. աղետալի երկրաշարժի մասին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը՝ հավելելով, որ այդ ժամանակ հայ ժողովուրդը վերակենդանանում էր, նոր էր սկսվել արցախյան շարժումը: