Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական գծի ակտիվ քարոզիչ, իսկ երեկվանից արդեն ադրբեջանա-թուրքական «խաղաղության» օրակարգի սպասարկու, Հայ Առաքելական եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը վերջին ժամանակներում դարձել է ՔՊ-ական քարոզչական տեղեկատվական հարթակների աստղը:
«Թուրք-ադրբեջանական համատիրության փոխանորդները պարբերաբար մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն Կովկասում խաղաղությանը խոչընդոտելու մեջ: Նրանց թվում է Ադրբեջանի շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, որին Ալիևը նշանակել է Հայաստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդ:
Քաղաքական ու հանրային գործիչ Նաիրա Զոհրաբյանը եկեղեցու շուրջ կատարվողը խիստ մտահոգիչ է համարում, նկատելով՝ Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության թուլացումը դրսից, այդ թվում՝ Արևմուտքից գեներացվող հին ծրագիր է։
«Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով՝ ամենայն հայոց Հայրապետը Գարեգին երկրորդն է։ Չի կարող որևէ երկրի որևէ չինովնիկ որոշի, թե մեր կաթողիկոսն ով է լինելու։ Առավել ևս, որ նա դեռ հարցերի ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը՝ եկեղեցու հետ կապված»
Ի դեպ, մեր տեղեկություններով, Տեր Արամը պատահական քահանա չէ ու ամենևին պատահական չէ նրա ըմբոստությունը․ ասում են՝ նա մոտ է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, որը պարբերաբար այցելում է Հովհանավանք։ Նկատենք՝ այդ եկեղեցի վերջերս այցելել էր նաև Աննա Հակոբյանը։
«Հիշում եք՝ մի քանի տարի առաջ Վեհարանի դիվանատուն քաբաբ ուտելով «նոր մարտնչողներ» մտան: Այն ժամանակ էլ կային, կոչվում էին ազատ եկեղեցականներ: Բայց ո՞վ է հիշում նրանց անունը: Ժամանակին, որ մահացան, թաղող էլ չունեին… Եկեղեցու դեմ պայքարողների բարոյական տեսլականը գարեջուր վաճառելուն է հանգում: Անցյալ դարի 20-30-ական թթ. այդքան կուսակցական ու պետական գործիչները մոռացության մատնվեցին, և հիշվում են Գևորգ 5-րդ Սուրենյանցը և Խորեն 1-ին Մուրադբեկյանը»,-ասաց պատմաբանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
«Ես քանիցս ասել եմ՝ այս իշխանությունները հայկական չեն. ապազգային իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել»,- 168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպես արձագանքեց իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի և նրան ուղեկցող հոգևորականների՝ դեպի Սարդարապատ մուտքն արգելելու ջանքերին: