Փոխանակ հպարտանալու, որ Հայաստանն արևային էներգիայի արդյունավետ օգտագործման առաջատարն է դառնում տարածաշրջանում, իշխանությունները նախընտրում են խեղդել այդ ներուժը՝ «ցավող գլուխը բուժելու փոխարեն՝ այն կտրելով»:
Հուլիսի 1-ից պետությունը չի սուբսիդավորում արևային կայանների վարկավորումը։ Սուբսիդավորման հնարավորության պայմաններում վերջին տարիներին Հայաստանում արևային կայանների տեղադրումը զգալիորեն աճել է՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի ավելցուկի, բայց այս ավելցուկը, փաստացի, դարձել է ոչ թե հնարավորություն, այլ՝ խնդիր, և պետությունը որոշել է հարցին լուծում տալ արտադրության ավելացումը դանդաղեցնելու միջոցով։