Ադրբեջանի արտգործնախարարն օրերս Աբու Դաբիում կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության ու ականապատ տարածքների քարտեզների մասին։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ հանդիպմանը Բայրամովն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», պնդելով, որ Հայաստանի տրամադրած «ականապատ տարածքների քարտեզները ճշգրիտ չեն»։
Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր և պատասխանում էր հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր պատերազմի ժամանակ հրամանատարական շտաբում անպիսի անձանց ներկայությանը, որոնք իրավունք չունեին լինելու այնտեղ։