Մինչև 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմը, փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում նախագահն ընդունում էր Արցախյան շարժման մասնակիցներին, հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների. այս օրը տոնն էր, քանի որ 1988 թվականի փետրվարի 20-ին հիմք էր դրվել Արցախի շարժմանը, որը պսակվեց հաջողությամբ։
«Այս իշխանությունների մտածողությունը նորություն չէ՝ այդպես մտածում են Թուրքիայում, նաև այդպես էին մտածում ֆաշիստները։ Ազգին ոչնչացնելու համար հանում են իր տարածքից ու ֆիզիկապես ոչնչացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Առուշանյանը։
«Ի վերջո, ազգը պիտի հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը դեղերի կարիք չունեցող մարդ է, քանի որ ծրագրավորված իրականացնում է այն քայլերը, որոնք իր առջև դրված են։ Նա իր այդ բոլոր քայլերով շարունակում է խորացնել մեր ազգի ծանր հոգեբանական վիճակը։ Պիտի լինի մեծ գիտակցում, որպեսզի մարդիկ իրենց վրայից կարողանան թոթափել անզորության, խեղճության զգացումը»,- հավելեց Մ. Հակոբյանը։
«Գուցե պարզ է օրինակս, բայց փոքր երեխան կրակից չի վախենում, չի մրսում, որովհետև չի գիտակցում։ Մենք էլ նույն ձևով չենք գիտակցում այն վտանգը, որը կախված է մեր գլխին։ Քաղաքական առումով մենք էլ մանկամիտ քայլեր ենք իրականացնում, իսկ նախկին սերունդը մանկամիտ չէր։