«Եթե գնում են խաղաղության, ինչո՞ւ են մինչ օրս Ադրբեջանում պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և մեր մյուս գերիները»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նժդեհ Իսկանդարյանը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը՝ նկատելով, որ այն կարելի է որակել՝ որպես բազմակողմ խաղաղարար դիվանագիտության ձախողում և ճգնաժամ:
Անվտանգային վակուումը ժամանակին լրացվում էր հայ-ռուսական դաշնագրերով, որը զսպիչ մեխանիզմ է եղել տարածաշրջանում այն ուժերի նկատմամբ, որոնք ուժի ասիմետրիա են ունեցել Հայաստանի նկատմամբ։ Այսօր այդ ուժը չկա, կա հայ-ռուսական դաշնագիր, որը որոշակի առումով կարողանում է խնդիր լուծել հայ-թուրքական սահմանին, նաև հայ-իրանական սահմանին։ Այս պայմաններում մենք հիմա պետք զարգացնենք մեր ներքին պոտենցիալը և ներքին պոտենցիալը պիտի դառնա առաջնային զսպիչ ուժն ադրբեջանական ախորժակի դեմ։ Այսինքն՝ որևէ փաստաթուղթ չի կարող այդ դերը խաղալ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն արձագանքելով Շառլ Միշելի այս հայտարարությանը՝ ասաց՝ եվրոպական երկակի ստանդարտները մեզ համար նորություն չեն, որևէ տարբերություն չկա, թե դա որ երկիրն է անում։ Թեպետ Ֆրանսիան միշտ ներկայացել է հայկական կողմին բարեկամ երկիր, բայց պետք է հիշել, որ յուրաքանչյուր երկիր իր շահն է հետապնդում։
«Հայաստանի իշխանությունն Արցախին միայնակ է թողել 2020 թվականի հոկտեմբերի սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց մեր մոբիլիզացիան՝ բանակի շարքերի համալրումը։ Նա հայտարարեց, թե տանն ով սաղավարտ ու զինվորական այլ պարագաներ ունի, վերցնեն, ջոկատներ կազմեն և գնան պաշտպանեն հայրենիքը։ Սա խոսում է այն մասին, որ այդ օրվանից ՀՀ իշխանությունը ոչ միայն միայնակ է թողել արցախահայությանը, այլև մեր բանակին, հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ բանակի շարքերը չհամալրելով, սա էլ այն դեպքում, որ լավ գիտենք՝ պատերազմում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները, պետությունը չկանգնեց հայ ժողովրդի կողքին»,- նշեց Դավիթ Գալստյանը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանն անդրադառնալով այս հարցերին, ներկայացրեց իր կարծիքը՝ սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև այլ բացատրություն չկա երկու տարի ժամկետով Հայաստանում պարեկություն անող դիտորդներին, որոնք, եվրոպացիների խոսքով, ի վիճակի չեն պահելու կամ փոխելու ստատուս-քվոն, այսինքն՝ ոչ մի բանով չեն զբաղվելու, որն անհրաժեշտ է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։
Թաթուլ Հակոբյանի aniarc.am կայքը երեկ՝ նոյեմբերի 16-ին, շրջանառել էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ InfoPort.am-ին երկու տարի առաջ տված հարցազրույցը։