Նիկոլ Փաշինյանն իրագործեց Ալիևի հերթական նվիրական երազանքը. ոչ միայն ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, այլև փաստացի հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է։ Ալիևին դուր է գալիս ստորացնել իր հայազգի դրածոյին, ամեն անգամ ստիպել նրան ավելի կռանալ իր առջև։ Այս տեմպերով նա Փաշինյանին շուտով կստիպի Սյունիքի փոխարեն՝ ասել Զանգեզուր, Սևանի փոխարեն՝ Գյոյչա, Երևանն էլ՝ Իրևան։ Իսկ ժամանակին ապագա կապիտուլյանտն առյուծ էր կտրում։