Ճիշտ է, ծնողներին ոստիկանները հեռացրել էին Բաղրամյան պողոտայից և այն բացել էին, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ նրա աշխատակազմից որևէ պատճառաբանություն չէին բերել, թե ինչու չեն ընդունում անհետ կորած զօնծառայողների ծնողներին։
«Իշխանությունները «սփոփում» են այն որդեկորույս ծնողներին, որոնք իրենց կողքին են, կիսում են իրենց գաղափարները ու սատարում են երկիրը հանձնելու քաղաքականությանը։ Այդ մարդկանց կողքին այն ծնողներն են, որոնք կարծում են, թե Աննա Հակոբյանը, ով իրենց որդիների կյանքն է խլել, կարող է իրենց սփոփել։ Դա այդ ծնողների խնդիրն է, ավելի ճիշտ, իրենցը խնդիր չէ, այլ փարթի, շահ։ Եթե այդ ծնողները կարծում են, որ լինելով իրենց որդիներին սպանողների կողքին՝ սփոփվում են, ուրեմն իրենց գործն է»։
«Համացանցում գրել են, որ ծնողների ապահովագրական գումարն ավելացրել են, նայում եմ նյութի մեկնաբանությունները, որդեկորույս ծնողներից շատերը գրում են՝ շնորհակալություն։ Ի՞նչ շնորհակալություն, ինձ այդ աջակցությունը պետք չէ, իմ ընտանիքի կերակրողին բերեք ինձ տվեք, ձեր օգնությունը ձեր գլխին կպնի»,- նշեց Ա. Հարությունյանը։