Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից հետո խաղաղությունն արդեն հաստատվել է։ Սակայն «Վաշինգտոնյան խաղաղությունը» հակամարտության ավարտը չէ, այլ տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ։ Հայաստանը կրկին հայտնվել է այնպիսի իրավիճակում, որտեղ իր աշխարհաքաղաքական օրակարգը թելադրվում է։ Թյուրքական ռիսկերը չեզոքացնելու ջանքերը՝ անտեսելով պատմականորեն խորը աշխարհաքաղաքական այլ շահերը, ստեղծում են ոչ թե կայունություն, այլ բախման նոր գծեր։
«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
Եվրամիության մուտքի վիզաների ազատականացման հարցը ցավոտ թեմա է, և դժվար է ասել, թե այս ոլորտում Հայաստանը բավարարված է համագործակցությամբ։ Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։
Սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի սահմանադրականության հարցի քննարկումը փորձաքար դարձավ սահմանադրական իրավունքի և իրավունքով զբաղվող անձանց համար:
Վաչե Բրուտյանը շեշտեց՝ Հայաստանի վարչախումբը ոչ միայն քայլեր չի անում, այլև կաշկանդում է ուրիշների կատարած աշխատանքը. «Այս վարչախումբը ե՞րբ է ճշմարտությունն ասում, անընդհատ ստերով են կերակրում անգամ միջազգային հանրությանը, պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար ասում են՝ մենք շատ զգույշ ենք խոսում: Այս երեխայական խաղը շատ ժամանակավրեպ է»:
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբացված գործով դատական նիստը:
եռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ:
«Այնպես է ստացվել, որ մենք դարձել ենք գլոբալ որոշ զարգացումների իրականացման գործոններից մեկը, և այսօր տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ այդ գործոնը տարբեր ձևով կարողանում են օգտագործել»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Ստրասբուրգում գտնվող ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամներ, Ազգայի ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը և Հայկ Մամիջանյանը
«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նշեց՝ 44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կոնֆիգուրացիան, այլև մեկնարկը տվեց ավելի գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների: