ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարց է տվել ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի քրեական գործի և կալանքի առնչությամբ:
168.am-ի՝ հուլիսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն օգոստոսի 9-ի իր պատասխան գրության մեջ հայտնել է, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 26-ը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Ապրիլի 25-ին տեղի էր ունեցել Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը՝ դռնփակ: Եվ Հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել էր ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։