«Նախատեսում էինք, որ տրանսպորտն ավելի շուտ կշահագործենք, մինչև տարեվերջ ներկրված կլինեին, բայց ներկրումը սկսեցին հունվարից, որն ամբողջությամբ ավարտվել է փետրվարի կեսին: Դա վերաբերում է և՛ 8.6 մետրանոց «Ժոնգտոնգ» ավտոբուսներին, և՛ «Ման» ավտոբուսներին: Այս պահի դրությամբ մաքսազերծման և ավելացված արժեքի հարկն է քննարկվում: Կարծում եմ՝ ԱԱՀ վճարման հետ կապված հարցերը կլուծենք և փոխանցումները կանենք»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Ըստ «Ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկանքի՝ «Ժոնգտոնգ» մակնիշի մեկ ավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հասույթը՝ 1,3 մլն դրամ: Բացասական սալդոն 200 հազար դրամ է, 10 ամսվա հաշվարկով 150 ավտոբուսի համար կպահանջվի լրացուցիչ 300 մլն դրամ»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նոր ավտոբուսների շահագործման ծախսերը զեկուցեց Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի ներկայացուցիչը:
Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ երեկոյան 20։00-ից հետո երթուղային գտնել չի հաջողվում և ստիպված դիմում են տաքսիների օգնությանը։
«Եթե առաջնահերթությունը տալիս ենք հասարակական տրանսպորտին, և մյուս տրանսպորտային միջոցներն այդտեղ կայանելու իրավունք չունեն, իհարկե դրական է: Այսինքն, սկսում են կյանքի կոչել այն փաստաթուղթը, որն արժե 650.000 եվրո: Եթե հիշում եք, եվրոպացիները եկան ու այն մեզ համար նախապատրաստեցին»,- մեզ հետ զրույցում ասաց Հրանտ Եղիազարյանը:
Օրերս Երևանի մասնավորապես Չարբախ թաղամասում բնակվող քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ 65 համարի միկրոավտոբուսները հանվել են երթուղուց, ու իրենք ստիպված մեծ մասամբ օգտվում են տաքսի ծառայություններից:
Նախորդ շաբաթ 2074 տրանսպորտային միջոց գտնվել է շահագործման մեջ, որից 1113-ը՝ «Ժոնգտոնգ», 569-ը՝ «Հագեր» մակնիշի, և 392-ը՝ «Գազել» մակնիշի ավտոբուս: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
«Հաշվետու շաբաթվա ընթացքում 2235 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1127-ը՝ «Ժոնգտոնգ» մակնիշի, 667-ը՝ «Հագեր», և 441 «Գազել» մակնիշի ավտոբուս: Ունեցել ենք 24 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,-Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ հավելելով, որ վարորդների ընդունելությունը կրում է ամենօրյա պարբերական բնույթ:
«150 ավտոբուս երևի մինչև շաբաթվա վերջ արդեն կգա Հայաստան, տրոլեյբուսները ճանապարհին են, կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի սկիզբ կլինեն Հայաստանում, որը մեզ հնարավորություն է տալու, որ կարողանանք շարժակազմն ավելացնել»,- ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Հաշվետու ժամանակահատվածում 2208 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից «ժոնգտոնգ» մակնիշի՝ 1129, «Հագեր» մակնիշի՝ 642, և «Գազել»՝ 437 միավոր: Եղել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
«Նախորդ շաբաթ 2219 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1149-ը՝ «ժոնգտոնգ» մակնիշի, 650-ը՝ «Հագեր» մակնիշի, և «Գազել» մակնիշի 426 ավտոբուս: Միաժամանակ եղել է 16 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Մայրաքաղաքում տրանսպորտի վատ աշխատանքը քաղաքացիներին մի շարք անհարմարություններ է պատճառում: Երբեմն մարդիկ ստիպված են սպասել լավագույն դեպքում մոտ 40 րոպե, մինչև կժամանի երկար սպասված այս կամ այն ավտոբուսը: