Բաժիններ՝

Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երկրորդ փուլում են

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի նկատմամբ:Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ, և հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Կավին Մոհանի հետ. այստեղ նույնպես հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս