Երևանում ավտոբուսի վարորդների մեծ մասը մարզից է. Էլբակ Թարփոշյան
«Հաշվետու շաբաթվա ընթացքում 2235 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1127-ը՝ «Ժոնգտոնգ» մակնիշի, 667-ը՝ «Հագեր», և 441 «Գազել» մակնիշի ավտոբուս: Ունեցել ենք 24 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ հավելելով, որ վարորդների ընդունելությունը կրում է ամենօրյա պարբերական բնույթ:
«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում մարզերից են, մասնավորապես՝ Արարատի և Արմավիրի մարզից: Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության: Ամեն կիրակի մեզ մոտ կազմակերպվում է պրակտիկ ավտոբուսով երթևեկ՝ հաշվի առնելով քաղաքի նվազ ինտենսիվ երթևեկությունը»,- նշեց Թարփոշյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց՝ վարորդներ կային, որոնք պետք է վերապատրաստման գնային, Էլբակ Թարփոշյանը հայտնեց, որ այսօր լուսադեմին 10 հոգի գնացել է Գերմանիա՝ 12 օրով վերապատրաստվելու: