Երևան է հասել 156 նոր ավտոբուս. Էլբակ Թարփոշյան
Նախորդ շաբաթ 2074 տրանսպորտային միջոց գտնվել է շահագործման մեջ, որից 1113-ը՝ «Ժոնգտոնգ», 569-ը՝ «Հագեր» մակնիշի, և 392-ը՝ «Գազել» մակնիշի ավտոբուս: Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը։
«Նշեմ, որ Երևան է ժամանել «Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս»,- ասաց նա:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորեց «Երևանտրանս»-ի տարածքում գույքագրում կատարելը, քանի որ, նրա խոսքով, շենքի հետնամասում անհասկանալի տարբեր բաներ են լցված:
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանն էլ հայտնեց, որ հունվարի 9-15-ը ուղևորափոխադրումը կազմել է 411 հազար 986 ուղևոր: Այսօրվանից նաև գույքագրումն է սկսվում: