Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Տառացիորեն մեկ ժամ առաջ, Հայաստանի գործող իշխանությունների ուղիղ հրահանգով, դատարանը, ուղիղ եթերում, ծայրահեղ ապօրինի որոշում կայացրեց նորից ազատությունից զրկել ինձ, տառացիորեն մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո:
Բոլոր իշխանությունների գործիք Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, քիչ առաջ 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին։
Ես կալանավայրում ավելի ազատ եմ, քան դատավորը. նա ստրուկ է
Դատախազը չառարկեց ոչ գրավի, ոչ երաշխավորությունը որպես համակցված միջոց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառելու դեմ:
Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը
168.am-ը հուլիսի 25-ին գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ ճշտելու՝ արդյո՞ք աշխատանքից ազատվել է Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանը։
Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստի օրն է: Վերջինս այս պահին ազատության մեջ է: Դատական նիստը, սակայն, հետաձգվեց. Ավետիք Չալաբյանը ճնշման խնդիր ունի:
Այսօր Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով երկրորդ դատական նիստը: Առաջինը տեղի ունեցավ երեկ:
«Երեք կարևոր արձանագրում եմ ուզում անել: Առաջին՝ Ավետիք Չալաբյանի գործին առնչվող այս ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ-ում խախտված է սահմանադրական կարգը, և մեկ անձի կողմից իշխանության բոլոր թևերի իրավազորությունները ուզուրպացված են»,- այսօր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի և ընկերների համատեղ ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
«Բավականին բուռն և հանգամանալից դատական քննություն տեղի ունեցավ, երկու օր: Մենք մանրամասն անդրադարձանք հիմնավոր կասկածին, հիմնավորեցինք, որ հիմնավոր կասկածի ապացուցողական շեմը ոչ միայն կալանավորման սկզբնական շրջանի համեմատ չի բարձրացել, այլ նվազել է: Անդրադարձանք նաև նախաքննական մարմնի պատշաճ ջանասիրության հարցին, հիմնավորեցինք, որ նախաքննության ընթացքում քննիչն ընդհանրապես պատշաճ ջանասիրություն չի ցուցաբերել»: