Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնում և զոհեր. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է՝ առկա իրավիճակի ելքը պետք է ազգովի գտնել:
«Օրինաչափ չէ, որ մենք տասնամյակներ պայքարում ենք ժողովրդավարական, քաղաքացիական Հայաստանի համար, քաղբանտարկյալների ինստիտուտի դեմ, կուսակցականացված կրթական համակարգի դեմ, և նոր իշխանության օրոք այդ ինստիտուտները խորացվում են և ընդարձակվում, եղբայրների, ընտանիքներին, կոռուպցիայի դեմ, և այդ իշխանության օրոք այդ ինստիտուտը խորացվում և ընդարձակվում է:
Քստմնելի է, որ ՀՀ-ից վտարվում են մեր հայրենակիցները սփյուռքից, անընդունելի է, որ իրենց քաղաքական հայացքների համար (ինչ էլ՝ լինեն) այսօր ունենք քաղաքական բանտարկյալներ, ընտրված քաղաքապետներ, ազգային շահերին նվիրված մտավորականներ, շարքային զինվորներ՝ Մանուկյան, Չալաբյան, Ասլանյան… անունները շարունակվում են: Դրանք Ձե՛րն են, Փաշինյա՛ն, դրանք ի՛մն են, դրանք բոլորինս են: Մենք պայքարել ենք Ձեզ համար, երբ դուք էիք բանտարկյալ, բոլոր իշխանությունների օրոք, և դրանք չպետք է այլևս լինեն: Եվ այն բոլոր արատները, որոնք եղել են նախկինում՝ Ձեր ասած նախկինների օրոք, այսօր կան առավել ևս, և դրանք օրինաչափ չեն:
Հայաստանն այսօր չունի գերագույն գլխավոր հրամանատար, ունի տապալված ղեկավար (ցավում եմ դրա համար), որը խուսափում է զրույցից՝ ոչ միայն ինձ հետ, այլև ժողովրդի հետ, որը բաժանարար գծեր է դնում՝ իմ և քո, սև և սպիտակ»,- հրավիրված ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի՝ օրինաչափությունների մասին դիտարկումներին:
Մանրամասները՝ տեսանյութում