Մնացական Մարտիրոսյանը 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին, թեպետ դատախազը չառարկեց այլ խափանման միջոցներ ընտրելու դեմ
Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ այս պահին քննվում է նրա վերաբերյալ խափանման միջոցի ընտրության հարցը:
Վերջինիս պաշտպանական թիմի անդամ Վարազդատ Հարությունյանը նշեց՝ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս համակցված, այսինքն՝ մի քանի խափանման միջոցների ընտրության կիրառություն, և թվարկեց այն անձանց ա ունները, ովքեր երաշխավորություն են ներկայացրել Ավետիք Չալաբյանի համար՝ Կարին Տոնոյան, Էկվադորի Հանրապետության պատվավոր հյուպատոս Վահե Դարբինյան, «Այբ» կրթական հիմնդրամը ներկայացնող Սոնա Խորշուդյան, Արամ Փախչանյան, Մեսրոպ քահանա Արամյան, ԵՊՀ քաղդատ ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյան, Վարդան Մարաշլյան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյան, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյան, «ԱրԱր» հիմնադրամ՝ ի դեմս տնօրեն Արմեն Խաչիկյանի:
Պաշտպանը նշեց՝ պատրաստ են նաև գրավի եղանակով համակցված խափանման միջոցի: Գրավի նախնական թիվ նշեց 10 միլիոն դրամը, սակայն հավելեց, որ դատարանը ազատ է նշել այն գումարի թիվը, որը հարմար կգտնի:
Ավետիք Չալաբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր երաշխավորներին, ովքեր յուրաքանչյուր դատական նիստի պարտաճանաչ կերպով ներկայանում են դատական նիստերին:
Դատախազը չառարկեց ոչ գրավի, ոչ երաշխավորությունը որպես համակցված միջոց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառելու դեմ:
Այնուամենայնիվ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ դեռ առկա են կալանքի հիմքեր, խոչընդոտման ռիսկ, ու 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին: Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարան՝ 10-օրյա ժամկետում:
Մանրամասները՝ տեսանյութում