Եթե հակիրճ, Հայաստանը 2013թ․ հրաժարվեց կնքել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ փոխարենն ընդամենը 4 տարի անց ստորագրելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ հայտնի CEPA-ն։ Դրա համար Հայաստանի նախորդ իշխանությունը, հատկապես՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ենթարկվեց անասելի քննադատության հայաստանյան արևմտամետների ու ոչ միայն արևմտամետների կողմից։
«Եվրաինտեգրումը սկսվել է շատ փոքր քայլերից, դա նույնիսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին չի եղել, այլ ԵԽ-ի»,- այս մասին «ՀՀ-ԱլԳ-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը: