Հունիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) քննիչները՝ բավականին տպավորիչ կազմով, նաև պարեկների ներգրավվածությամբ, գնացել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենք՝ առգրավելու համար Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող, բայց նրա օգնական Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենան:
ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով առ այսօր որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. դեպքից 4 ամսից անց դեռ առերեսումներ են կատարվում:
«Բազմաթիվ ցուցմունքներ կան, որտեղ կարմիր բերետավորներն ասում են, որ ծնողներին բերման ենթարկելու հրաման իրենց Արթուր Խուդինյանն է տվել, բայց այսօր իմ ուղիղ հարցին, թե ո՞վ է բերման ենթարկելու հրամանը տվել, պարոն Խուդինյանը չի պատասխանել, և իմ կողմից արձանագրում կատարվեց, որ ուղղակի հարցին պատասխան չհնչեց,- ասաց փաստաբանը, ապա հավելեց,- Պարոն Խուդինյանն ընդունեց, որ բերման ենթարկելու միջոցը համաչափ չի եղել, և ինքն ամբողջ ոստիկանության անունից ներողություն խնդրեց ծնողներից, նա նաև խնդրեց դա ընդունել՝ որպես ոստիկանության պաշտոնական հայտարարություն, դիրքորոշում, իրավական գնահատականները թողնելով քննչական մարմնին։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի հետ Քննչական կոմիտեում շուրջ 4 ժամ տևած առերեսումից հետո 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց։
Էդ մի բանը ճիշտ են ասում. սրանք ինչ եկել են, սուգ ա. ծնող
«Եթե մենք օրինական երկրում ապրեինք, նախ պատերազմ չէր լինի, ու այն, ինչ հիմա կատարվում է, անօրինականության շնորհիվ է»,- այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը:
2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի մուտքը սրբավայր թույլ չտալու նպատակով մուտքի մոտ հավաքված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանները բռնություն կիրառեցին, ու հիմա նրանց արդեն որերորդ անգամ հրավիրել են Քննչական կոմիտե։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ իրենք Քյարամյանի հետ հանդիպման պահանջը հունվարի 20-ին են բանավոր ներկայացրել, երբ գնացել էին Քննչական կոմիտե, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել ՔԿ-ից։