Առաջիկա ընտրություններից առաջ այս տխուր վիճակագրությանը ՔՊ-ականները, անշուշտ, չեն անդրադառնա։ Փոխարենը՝ հավանաբար կասեն, որ անցած տարի, 2024թ. համեմատ, գործազրկությունը նվազել է։ 2024թ. 13.1 տոկոսից 2025թ. դարձել է 12.8 տոկոս։ Բայց բնականաբար չեն ասի, որ դա տեղի է ունեցել 2024թ. իրավիճակի կտրուկ վատացումից հետո, երբ գործազրկության մակարդակը 12.6-ից բարձրացավ 13.1 տոկոսի։ Ու հիմա չնայած մի փոքր նվազել է, այնուհանդերձ դեռ չի հասել 2 տարի առաջվա մակարդակին։ Երկու տարի առաջ գործազրկությունն ավելի ցածր էր, իսկ զբաղված քաղաքացիների քանակը՝ ավելի շատ։
Ըստ հոգեբանի, այն վիճակը, որի մեջ Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է՝ իր թիմի հետ միասին, վտանգավոր է, որովհետև բաց տեքստով չեն ասում, բայց արդեն ծաղրում են ժողովրդին։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են տարածաշրջանային պատերազմի թոհուբոհում՝ վարչախմբի անհաղորդ կեցվածքը, ՔՊ-ի մարզային քարոզարշավը, նաև՝ ընդդիմադիր հիմնական դերակատարների ուրվագծումը, և այդ համապատկերում՝ ուժերի միասնականացումն ու առաջիկա ընտրություններում ՔՊ-ին պարտության մատնելու հանձնառության իրականացումը։