Ամիսներ առաջ՝ մարտի 22-ին, 168.am-ը մարզային բուժկենտրոնների նկատմամբ այս իշխանությունների կողմից վարվող հակաօրինական և հակաբարոյական քաղաքականության հերթական դրսևորման մասին էր գրել:
Շուրջ մեկ շաբաթ առաջ 168.am-ը գրել էր Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի կամայական կարգադրության մասին, որով Աշտարակի գյուղական համայնքների 8 ամբուլատորիաների տնօրեններին ազատել էր աշխատանքից այն հիմնավորմամբ, որ տնօրենը չի կարող միաժամանակ լինել ընտանեկան բժիշկ:
168.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին խոշորացված համայնքի 8 ամբուլատորիաների տնօրեններին համայնքապետը տեղեկացրել է, որ նրանք այլևս չեն կարող պաշտոնավարել որպես տնօրեններ: Խնդիրն այն է, որ տնօրենները նույն ընտանեկան բժիշկներն են: Աշտարակի համայնքապետարանում համարում են, որ դա օրենքի խախտում է: Տնօրեններին ազատել են աշխատանքից ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ: