Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ երկիրն այսօր օրհասական վիճակում է, և դրա մասին բազմիցս ասվել է, դրա մասին նաև ՀՀ երրորդ նախագահն է խոսել լրատվամիջոցների հետ, բավականին բաց ու անկաշկանդ զրույցներ եղել են։
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ Նրա կուսակից ընկերները՝ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հարազատները, շարքային քաղաքացիներ այցելել էին Պանթեոն՝ իրենց խոնարհումը բերելու ու հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։