Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ պաշտոնական այցով Երևանում էր։ Մեկ օր անց նա մեկնեց Բաքու։ «Զվարթնոց» օդանավակայանում Վենսը լրագրողների հետ կարճ զրույցում ասել էր, որ Բաքվում գերիների խնդրին անդրադարձ կլինի։
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես սովորական դիվանագիտական իրադարձություն, այլ որպես ավելի խորը աշխարհաքաղաքական վերաձևավորման արտահայտություն մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինալ մտածողության առանցքում։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան և Բաքու այցերը, հայաստանյան տնտեսության մեջ խոշորածավալ ներդրումներ անելու մասին նրա կեղծ պնդումները, իրականում՝ Հայաստանը միջուկային փորձադաշտի վերածելու և էներգետիկ համակարգը կազմալուծելու նպատակադրումը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
«ԱՄՆ փոխնախագահի կովկասյան շրջագայության Մարլեզոնային բալետի առաջին մասը» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ ՀՀ կատարած այցին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջան մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում կարճ ճեպազրույց տվեց մի քանի լրագրողների։ Անդրադառնալով ՀՀ-ում ամերիկյան ներդրումների մասին հարցին և մասնավորապես դիտարկմանը, որ նախօրեին ՀՀ նախագահական նստավայրում իր խոսքը 5 և 4 միլիարդ դոլարի մասին սխալ է մեկնաբանվել, Ջեյ Դի Վենսն ասաց, որ երեկ ստորագրել են մի քանի փաստաթղթեր, բայց նաև հանդիպումների ժամանակ աշխատում են մեծ ներդրումների վրա, որոնք կգան Հայաստան՝ «նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ»։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանից մեկնելիս կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների, նրանց ազատ արձակման վերաբերյալ հարցին՝ Վենսն առանց որևէ հստակության ասաց, որ ԱՄՆ-ն արդեն խոսել է գերիների թեմայից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ջանասիրաբար աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այն կարծիքին է, որ պետք է ԱՄՆ փոխնախագահին ցույց տալ, որ իրենք ուղիղ դերակատարություն պետք է ունենան, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան Բաքվի բանտերից։
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար»,- այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաստատելով ավելի վաղ հայաստանյան փորձագիտական համայնքի տարածած այս տեղեկությունը։
«Միակ մեդիաֆայլը, որն ապացուցում է այդ ամենը, հեռախոսով արված ֆոտոն է, լուսաբանող թիմ չի եղել: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ իմիջիայլոց են վերաբերվում Փաշինյանին դրսում: Այդ հանդիպումը երկար ժամանակ փորձել են կազմակերպել, դրան աջակցել են աղանդները, որոնց հետ Փաշինյանը հանդիպեց Վաշինգտոնում, արդյունքում ստացվել է առավելագույնը 10 րոպեանոց առանձնազրույց: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խաբում է»: