«Ադրբեջանը մի կողմից է սպանում, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը»՝ իր պահանջները ներկայացնելով, մյուս կողմից էլ՝ Թրամփը, որի օրակարգում Հայաստանը չկա։ Նրանք տեսնում են, որ «խաղաղության օրակարգի» հիմքերն իրենց աչքի առաջ խարխլվում են, փլուզում, ուստի որոշել են խոստովանել, որ խաղաղությունը երաշխավորված չէ։
Մինչ Նիկոլ Փաշինյանն այս կամ այն հարթակում հայտարարում է, թե «պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն», Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ թիրախավորելով ՀՀ բնակավայրերը։
Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից երկու ամիս անց՝ նախօրեին, առաջին անգամ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև շփում։
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե այս հանդիպման ժամանակ բեկումնային հարցեր են քննարկվել։
Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման մտադիր է Տիրանա մայրաքաղաքում Բեկթաշի շքանշանի դերվիշների համար ինքնիշխան իսլամական միկրոպետություն ստեղծել, գրում է թուրքական Hürriyet պարբերականը: Եթե ամեն ինչ իր նախագծածով ընթանա, ապա նոր դերվիշական պետությունը կդառնա աշխարհի ամենափոքր պետությունը։ Այս կապակցությամբ Ռաման New York Times-ին ասել է՝ միկրոպետության ստեղծման մասին կհայտարարվի հաջորդ տարի, նրանց նպատակն է՝ առաջ տանել «իսլամի հանդուրժողական տարբերակը, որով հպարտանում է Ալբանիան»: Եվ այսպես, դերվիշները սկսեցին ակտիվանալ Եվրոպայում։ Ի՞նչ է նշանակում դա:
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են ՀՀ իշխանություններին իրազեկել «երկու աթոռին նստելու» քաղաքականության հնարավոր հետևանքների մասին։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է օրերս շեշտել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անհամատեղելիության մասին, ինչպես նաև նկատել՝ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը Հայաստան կունենա հետևանքներ։
Ուկրաինայի պետական բյուջեում ստացվել են դրամաշնորհներ Ալբանիայի կառավարությունից՝ 1 միլոն եվրոյի չափով