Եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը Կարսի պայմանագրով` Վայոց ձորի մարզից 10 գյուղ կանցնի Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝  ստորև։

  • Դե ֆակտո վարչապետի ցանկացած արտահայտություն կոչված է ապահովելու դե ֆակտո իշխանության լեգիտիմությունը, իսկ դե ֆակտո իշխանությունները կոչված են ոչ թե ծառայելու հայրենիքի շահերին, այլ սպասարկելու սեփական իշխանությունը պահելուն:
  • Կա Մարտի 1-ի քաղաքական շահարկում` նեղ քաղաքական նպատակների համար, և, ցավոք, զոհված անձանց հիշատակի շահարկում։ Ես երբեմն սարսափում եմ, որ հայրենիքի համար 44-օրյա պատերազմում և Ադրբեջանի կողմից սանձազերծված մյուս ագրեսիաների ընթացքում զոհված մարդկանց հիշատակը հավուր պատշաճի չի հարգվում։
  • Մենք մինչ օրս ոչ միայն չգիտենք 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հերոսության մասին, այլև չգիտենք նրանց անունները, ՀՀ դե ֆակտո իշխանությունները թաքցնում են, փոխարենը՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան են կառուցում, այստեղ մեծ կոնտրաստ կա:
  • ՀՀ դե ֆակտո իշխանությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ վարող բանակցությունները տարբեր պիտակներ են ստանում՝գեղավեստական ձևակերպումներով ու վերնագրերով, բայց բովանդակազուրկ։ Անդադար զիջումներիև սեղանի շուրջ բանագնացների արշավանքի ականատես ենք լինում:  Հերթականը օնլայն դիվանագիտությունն է։ Այս ամենով քողարկում են հերթական կապիտուլյացիայի տանող փաստացի բանակցությունները։
  • Ինչ են բանակցում իրականում՝ ՀՀ դե ֆակտո իշխանությունը պաշտոնապես արձանագրել է, որ այլևս չեն պայքարում Ադրբեջանի կազմից դուրս Արցախի համար։ Սա հստակ է․ Պետք է իջեցնեն նշաձողը, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել է պայքարել Արցախի համար։
  • ՀՀ-ն բանակցում է Արցախի՝ Ադրբեջանին հանձնման տեխնիկական կողմի շուրջ՝ քանի՞ տարում հանձնենք, Արցախում հայկական դպրոցներ ունենալու իրավունք լինի՞, թե՞ ոչ, և վերջապես, Ադրբեջանն ու Թուրքիան դրանից հետո ՀՀ-ի հետ հարաբերությունները ինչպե՞ս են կառուցելու, և այլն։
  • ՀՀ դե ֆակտո իշխանությունը իրադարձություններն այնպես են մատուցում, որ հասարակական ընկալման մեջ ոչ թե Արցախի հանձնումը լինի, այլ, որ՝ դե, այդպես ստացվեց։ Անում են ամեն ինչ, որ թույլ չտան՝ այս պրոցեսը կասեցվի։ Այնպես են անում, որ հայ հասարակությունն ամբողջական պատկերացում չունենա իրականության մասին:
  • Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս դե ֆակտո իշխանությունների համար ապահովում է քարոզչական աշխատանքը:
  • ՀՀ դե ֆակտո իշխանությունները չեն սպասարկում ՀՀ շահը․ սա աքսիոմատիկ պնդում է և փաստ։
  • Ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների՝ ունենք հարևաններ, որոնք չեն պատկերացնում հայկական անկախ և ուժեղ պետականության գոյություն։
  • Ամեն հերթական զիջումը թուրքական կողմին բերելու է հաջորդ նախապայմանի առաջքաշմանը, ինչին ավելի դժվար է լինելու դիմադրել, քան նախորդին։
  • Թուրքիայի նպատակը ոչ թե ՀՀ-ի հետ խաղաղ գոյակցումն է, այլ հայկական քաղաքական գործոնի վերացումը․ դրա համար հիմա քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի միջև վերասահմանազատման հարցը։
  • ՀՀ ներկայիս սահմանը գծված է Կարսի պայմանագրով, որի հիմքում ընկած է Արաքս և Ախուրյան գետերի հունը: Տարիների ընթացքում այդ հունը փոխվել է ոչ ի օգուտ ՀՀ-ի: Վայոց ձորի և Արարատի մարզերում կային տարածքներ, որոնք պետք է անցնեին Ադրբեջանին, այդ թվում՝ Խաչիկ գյուղը։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները կարողացել էին դրանք պահել։ Այն պահին, եթե ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ ըստ Կարսի պայմանագրի, ՀՀ-ից 10 գյուղ կանցնի Ադրբեջանին։ Բացի դրանից, հենց որ ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ բոլոր տղամարդիկ, որոնք Արցախում զինվորական ծառայություն են անցել՝  Ադրբեջանի պահանջով կդառնան ռազմական հանցագործներ։
  • ՀՀ-ն կբնակեցնեն թուրքական տարրով, ինչն աստիճանաբար կտանի Հայաստանի նվաճման։ Այդպես թուրքերը վարվել են շատ տեղերում, Սիրիայում, Կիպրոսում:
  • ՀՀ դե ֆակտո վարչապետը Արցախից հանել է զինվորական ներկայությունը։ Իսկ երբ ՀՀ իշխանությունները դելեգիտիմացնեն Արցախում ռուսական ներկայությունը, Արցախի հայերը տառացիորեն օրերի ընթացքում կլքեն երկիրը, կմնան հաշված թվով հայեր, այնպես, ինչպես եղավ Նախիջևանում, միայն թե Արցախում դա կլինի շատ ավելի արագ։
  • Մեր խնդիրն է մեր համաքաղաքացիներին բացատրել իրավիճակի ողջ պատկերը, ցույց տալ, որ իրավիճակն անելանելի չէ։
  • Այս իշխանությունը ունի քաղաքական կամք բռնաճնշումներ անելու, բայց չունի քաղաքական կամք՝ սպասարկելու հայկական շահը։
  • Եթե կապիտուլյացիոն համակարգում ՀՀ դե ֆակտո իշխանությունները կատարում են թուրքական նախապայմանները, նրանց համար խնդիր չէ լինել ինչ-որ մեկի գործակալը։

Օրենք խախտողը հանցագործ է, հանցագործին պետք է պատժել։ ՀՀ օրենսդրությամբ չի կարելի բանակցել մի փաստաթղթի շուրջ, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

Կարդացեք նաև

  • Ցավոք սրտի, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէ, և նրան բավարար չափով չի բացատրվում բանակցությունների ընթացքը։
  • Դիմադրության շարժման օրերին անցկացված սոցհարցումները ցույց տվեցին, որ Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղյակ են 47%-ը, և նրանցից շատ քիչ մասն էր տեղյակ, որ այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով նշաձողը իջեցնելու հարցը։
  • Ադրբեջանը շարունակում է դրդել հայությանը լքել Արցախը, ամեն ինչ անում են, որ զենք չմտնի Արցախ, փորձում են չեզոքացնել նոր ազգային-ազատագրական պայքարի, նոր ռևանշի բոլոր հնարավորությունները։ Դրմբոնի, Կաշենի հանքավայրերի, Սարսանգի ջրամբարի հարցով անհանգստություններն այդ համատեքստում են։ Նրանց այդ հարցում օգնում են ՀՀ իշխանությունները՝ մարգինալացնելով ազգային ուժերին։
  • Ետնաբեմում բանակցությունները շարունակվում են միջանցքային տրամաբանությամբ, թեկուզ անունը միջանցք չէ։ ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացի որևէ ավարտով, որովհետև այդ կերպ տարածաշրջանից վերացվում է ռուսական գործոնը և թույլ չի տրվում, որ Հայաստան մտնի իրանական գործոնը։
  • Այս իշխանությունները շրջադարձ են կատարում դեպի Արևմուտք և Հայաստանը վերածում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության թատերաբեմի։
  • Պատերազմ է լինելու այն պատճառով, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են վերցնել Սյունիքը, թուլացնել հայկական պետությունը: Նրանք հասկանում են, որ այսպիսի հնարավորություն այլևս չի կարող լինել, սա պատմական շանս է՝  հիմա Հայաստանում ոչ թե պրոհայկական, այլ հակահայկական իշխանություն է։
  • Ահմեդ Դավութօղլուն ասում է՝ Հայաստանից պետք է հիմա վերցնել այն ամենը, ինչը թույլ է տալիս պետություն լինել՝ բանակ, սահմաններ Իրանի և Վրաստանի հետ, վերականգնման հնարավորություն…

  • Հասարակության մեծ մասը հասկանում է իրավիճակի ճգնաժամային լինելը․ դա չեն հասկանում ազգային քաղաքական ուժերը կամ դրանց մեծամասնությունը: Իրենք դեռ ապրում են հին պատկերացումներով, թե սա քաղաքական պայքար է:
  • Եթե դիմացդ կանգնած է մեկը, ով իշխանության մնալու համար պատրաստ է ամեն ինչի, արդյո՞ք դու էլ չպետք է այդպես անես հաջողության հասնելու համար։
  • Սա ոչ թե քաղաքական, այլ ազգային-ազատագրական պայքար է հակահայկական ուժերի դեմ․ սա նշանակում է բոլոր ռեսուրսների համատեղում։
  • ՀՀ-ն վտանգված է, և այս վտանգի գիտակցումը պետք է լինի ազգային-քաղաքական բոլոր ուժերի օրակարգում։
  • ՀՀ իշխանությունները կամք ունեն իրենց իշխանությունն ամեն գնով պահելու, բայց արդյո՞ք ազգային ուժերը կամք ունեն ինչ-որ բան փոխելու։ Պատասխանն ակնհայտ է։
  • Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ որոշողները հայերը չեն:

Տեսանյութեր

Լրահոս