«Նիկոլի ու ՔՊ-ի կամքը չեն կարող ավելի բարձր լինել, քան ՀՀ Անկախության հռչակագիրը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շամազանովն այսօր Ազատության հրապարակում տեղադրված վրանում Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Արցախի հարցը միայն արցախահայերի խնդիրը չէ, այլ ամբողջ հայության։

«Որքան էլ այս նիկոլիստական կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչները փորձեն մոռացության տալ արցախյան հիմնահարցը, այդ հարցը կա, Արցախի խնդիրը չի վերացել։

Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի կամքը չի կարող ավելի բարձր, արժեքավոր լինել, քան ՀՀ անկախության Հռչակագիրը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ Հանրապետական կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս