«Կարծում եմ՝ կարճաժամկետ են փակել՝ չեն կարող ճանապարհը երկար փակ պահել։ Եթե բացեն, այստեղ էլ այլ հարց կառաջանա, թե Բաքվին ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը կամ Արցախի ղեկավարությունը։ Նաև չմոռանանք, որ Ադրբեջանն այս ճանապարհը փակել է Արցախը հայաթափելու ակնկալիքով, նաև ռուս խաղաղապահների հեղինակությանը հարված հասցնելու համար։
Արդեն 24 ժամից ավելի է, ինչ «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներն օկուպացված Շուշի քաղաքի մոտակայքում փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, ինչի հետևանքով Արցախում 120.000 մարդ զրկվել է հումանիտար ցանկացած հասանելիությունից։
«9 միլիարդ դրամ պարգևավճար ստացած ոստիականները՝ կարմիր և սև բերետավորերը, ջանասիրաբար բացում էին Արցախը Ադրբեջանի կազմում չտեսնողների փակած երևանյան փողոցները, բայց այսօր այդ նույն ոստիկանները՝ այդ կարմիր և սև բերետավորները, չեն բացում ադրբեջանցիների փակած փողոցները. սա է Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի վերաբերյալ»,- ասաց Դանիելյանը։
«Այսպիսի սադրանքները, ցավոք, շարունակվելու են, դրանք կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա առնվազն կարելի է դիտարկել՝ որպես կառուցվածքային բռնության դրսևորում, այսինքն՝ այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, բացի կոշտ ռազմական ուժի կիրառումից, իրագործում են նաև այսպիսի գործողություններով, փորձում են խափանել Արցախի և Հայաստանի միջև միակ պորտալարը, Արցախն առնել շրջափակման մեջ, արցախցիների մոտ ստեղծել վախի, ահաբեկման մթնոլորտ և նպաստել, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը»: