Պետության երաշխավորված կործանման ու այն պահպանելու գոնե շանսի միջև ընտրությունն անհամեմատ ավելի կարևոր է, քան բոլոր այն ընտրությունները, որոնք կատարվում են քվեախցիկում։ Պետությունից հրաժարվելու և պետությունը պահպանել փորձելու ընտրությունը քվեատուփի ընտրելիք չէ, ինչպես որ ստորացման ու արժանապատվության պահպանման միջև ընտրությունը չի կատարվում ձևաթղթերով։
«Իմ ամուսինը 1193 թվականին թուրքի ձեռքով է զոհվել, հիմա ես ո՞նց գնամ նրանց հետ ապրեմ»,- այսօր Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված բնակիչներից մի կին:
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում խուսափեց պատասխանել՝ 168.am-ի՝ «արդյո՞ք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ» հարցին՝ դարձյալ խոսելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու իրավունքների մասին: