«Մենք ականատես ենք լինելու այդ ամենին: Ես իմ ժողովրդի զավակն եմ և հորդորում եմ պատրաստ լինել չընդհատվող պատերազմի ռազմական գործողություններին դարձյալ: Պետք է ինքնախաբեությամբ չզբաղվենք. այո՛, պատերազմ լինելու է»:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ գործող իշխանությունը հետպատերազմյան ստատուս-քվոն պահպանելու քաղաքականություն է վարում և դրա համար ունի համաշխարհային ու տարածաշրջանային որոշումներ ընդունող կենտրոններից երաշխիքներ։
«Հոկտեմբերը բավականին ակտիվ էր մաքոքային դիվանագիտության իմաստով. Բրյուսել, Վաշինգտոն, Մոսկվա, տարբեր պաշտոնյաներ աշխարհի տարբեր մայրաքաղաքներ են գնում, Թուրքիայի հետ հարաբերությունների առումով ինֆորմացիոն զեղումներ եղան, հետո Ադրբեջանի նախագահն է հայտարարում, որ պատրաստ են ստորագրել, բայց հետո նահանջ է գրանցում, հետո Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողն ուրիշ մեսիջ է տալիս:
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուշագրավ մանրամասներ ներկայացրեց հունիսի վերջին հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ Մոսկվայում կայացած միջնորդավորված հանդիպումից: