«Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի, խնդիրը լիկվիդացվեց, սակայն դա մեզ մտածելու տեղիք է տալիս, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա, և շատ ուրախ եմ, որ այսօր ոստիկանության ներկայացուցիչներն էլ այստեղ են։ Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար, համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում որևէ զինված, ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել։ Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք բազում անվտանգային խնդիրներ ունենք, մենք պետք է ամուր զգանք երկրի ներսում։
168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանն ասաց՝ 2023թ. դեկտեմբերի 22-ին ընդունված «Ազգային անվտանգության մարմինների» մասին ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ մտան այս տարվա հունվարի 9-ից, ԱԱԾ տնօրենին պաշտոնի նշանակում և ազատում է վարչապետը:
2023 թ. նոյեմբերի 6-ին դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Վաչե Վանիկի Մարգարյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով 44-օրյա պատերազմում կրած պարտությանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում օգտագործվել է զինամթերքի 50 տոկոսը, ավելին, չեն օգտագործվել մեր ամենահզոր զենքերը, նշել էր.
Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց նախագծի վերաբերյալ առաջարկությունները։