«Ես ԱԱԾ-ում ամբողջովին ոչ մեկին չեմ վստահում». Քրիստինե Պողոսյանը՝ ԱԱԾ փոխտնօրենին

Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց նախագծի վերաբերյալ առաջարկությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ եթե օրենքը 2002 թվականին կա, 1996 թ.-ին կա, ապա ինչ են փոխում, ինչու են ավելացրել այդ նախադասությունը։

Իշխանական պատգամավորը նկատի ուներ ԱԱԾ փաստաթղթերի գաղտնազերծման և ոչնչացման վերաբերյալ դրույթը, որն ըստ ԱԱԾ փոխտնօրենի՝ մշտապես օրենքում եղել է։

Պատասխանելով, Անդրանիկ Սիմոնյանն ասաց, թե իրավական տերմինները ներդաշնակելու խնդիր կա։

Կարդացեք նաև

«Իրավունքը զարգանում է, օրինակ Աշխատանքային օրենսգրքում երբ գրված է, որ արձակուրդ տրամադրել ծննդաբերողին, այժմ պետք է փոխենք ու գրենք հետծննդյան արձակուրդ։ Դրանից այդ կնոջ արձակուրդ գնալու տևողությունը չի փոխվելու։

Ասում եմ՝ գաղտնազերծումը եղել է, ոչնչացումը չի եղել, ժողովուրդ ջան, էլ ո՞նց ասեմ»,- նշեց Անդրանիկ Սիմոնյանը։

Արձագանքելով՝ Քրիստինե Պողոսյանը նկատեց.

«Ըհը, բա ասում եք՝ ոչնչացումը մինչև հիմա եղել է» ։

ԱԱԾ տնօրենը նյարդայնացած փորձեց արձագանքել, ինչին ի պատասխան՝ Քրիստինե Պողոսյանն ասաց. «Առանց էմոցիաների, հանգիստ»։

Անդրանիկ Սիմոնյանը վստահեցրեց, թե էմոցիա չկա, ուղղակի զարմացել է, որ թեմայի վրա այդքան քննարկեցին։

«Օրինակ, ես ԱԱԾ-ում ամբողջությամբ որևէ մեկին չեմ վստահում, կարող է իրոք մարդ է սողոսկել հակառակորդ երկրից հատուկ հանձնարարությամբ ոչնչացման։ Հիմա ես էլ հարցնում եմ, եթե այդ օրենքը կա, մենք ինչու ենք ավելացնում»,- շարունակելով հարցապնդումները՝ նշեց Քրիստինե Պողոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս