Շուշիի ազատագրումը մինչ օրս մնում է հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ՝ որպես հերոսության, միասնականության և հաղթանակի խորհրդանիշ:
«Շատ բաներ կա, որ նույնիսկ իրեն չեն էլ հարցնում։ Իրեն ասում են՝ պիտի արվի էսպես, և ինքը ստիպված է անել։ Օրինակ՝ Ադրբեջանն ասում է՝ էսպես պիտի արվի, Թուրքիան ասում է՝ էսպես պիտի արվի, եվրոպական երկրներն ասում են՝ էսպես պիտի արվի, Միացյալ Նահանգներն ասում է՝ էսպես պիտի արվի, Ռուսաստանն ասում է՝ էսպես պիտի արվի։ Դա քո ինքնուրույնության չափի մասին է խոսում»։
1992 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքն ադրբեջանական երկարատև օկուպացիայից հետո ազատագրվեց։
Ազատության հրապարակ Միասնության հավաքին եկած ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեր բանակն առկա ուժերով ի վիճակի է եղել դիմակայել 2020 թվականի 44-օրյա պատերազմին, իսկ թե արդյո՞ք այսօր ի վիճակի է, տեղյակ չէ:
Երբ գալիս ես իշխանության, քեզ պիտի հաշիվ տաս՝ ինչի՞ համար ես գալիս, ի՞նչ պատասխանատվության տակ ես մտնում, հատկապես պատերազմող երկրի դեպքում: Բայց պատասխանատվություն չկա, լրջություն չկա, գաղափարախոսություն չկա: Այսքանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մայիսի 9-ը Եռատոն չի համարում, քանի որ հենց իշխանությունն է այդ օրը դարձրել «զոհված տղաների օր», այսինքն՝ նշում են մի դժբախտություն, որը պատահել է հայ ազգի հետ։
Մոսկվայի Կարմիր հրապարակում միայն Հայաստանն է, որ չունի քայլող զինվոր. Նիկոլը թույլ չի տվել.Մկրտչյան
Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը վստահ է՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքը վերադարձնելու են։
«Անձամբ եմ դիմել մի քանի բարձրաստիճան մարդկանց, ասել եմ՝ եկեք պահենք Արցախի լեռնային շրջանները, մասնավորապես՝ Քարվաճառը, մեր փրկությունը դա է։ Ադրբեջանն այլևս ի վիճակի չէր պատերազմելու, մասնավորապես՝ Քարվաճառում, իրենք հարթավայրերով էին եկել, լեռնայինում դժվար կլիներ առաջ գալը։
«Ինքս երբեմն զարմանում եմ, որ 2020 թվականից հետո չեմ գժվել, որովհետև դա իմ կյանքի ամենամեծ ողբերգությունն էր։ Մեծ մեղք էր, որ մենք թույլ տվեցինք, որ ՀՀ օրվա իշխանությունը ոտք դնի Շուշի: Հիշո՞ւմ եք՝ 2020 թվականին, եկան պարեցին։ Երևի Աստված այդ ժամանակ մեզ վրա զայրացավ, որովհետև մենք «սատանիստներին» թույլ էինք տվել ոտք դնել սուրբ հողում։ Ես ամբողջ աշխարհի առջև եմ ամաչում, որ մենք նման իշխանություն ունենք։ Շուշին պետք է ազատագրվի, Արցախն առանց Շուշիի չի կարող լինել, Հայաստանն էլ՝ առանց Արցախի։ Աստծո սուրբ հողը տալ անհավատներին՝ մեծ մեղք է»,- նշեց Միքայել Առաքելյանը։
«Մենք բոլորս համախմբվեցինք ու տարանք հաղթանակ։ Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև հայ ազգի գրեթե բոլորի օջախներից ԵԿՄ-ում մարդ կա։ Այս տարի ԵԿՄ-ի 30-ամյակն է, որը պետք է նշենք, քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- այս մասին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Երկրապահի օրվան։