«Փոխարենը՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ հայկական կողմի լռությանը զուգահեռ՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը միջնորդական առաքելությամբ է զբաղված մեր տարածաշրջանում, չգիտես ինչու, ողջունել է Ադրբեջանի նախագահի այն ելույթը, որտեղ Ալիևը սպառնում է մեզ՝ հայտնելով, որ, եթե «Զանգեզուրով միջանցք» Հայաստանը չտա, իրենք կդիմեն պատերազմի: Անհասկանալի է, որ Կլաարը ողջունում է այն հայտարարությունը, որտեղ Ալիևն ասում է՝ մենք հաղթող կողմ ենք, կասենք՝ ինչ ենք ուզում, հայերն էլ պետք է ենթարկվեն»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի փողոցային պայքարը դադարեցվեց, երբ խորհրդարանական ընդդիմության առաջնորդներն իշխանության հետ համաձայնության եկան արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու նպատակով:
Ամենաահավորն այն է, որ հայը երիտասարդներն իրենց կյանքը տվել է ներքին թշնամու պատճառով. Մանուկյան
Մարդասպանը շարունակում է կյանքեր խլել. Աննա Մկրտչյան։
Երեկվա սպանդի ակտիվ մասնակիցներն են այս ահաբեկչական խմբի անդամներն են. Կրպեյանը՝ ՔՊ-ին
Կարմիր ներկ, «հրացաններ» և մարդասպան վանկարկումներ՝ ՔՊ գրասենյակի դիմաց
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած հավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ վանկարկեցին՝ «Առա՛նց ՔՊ, Հայաստա՛ն»։
Երբ ասում են Նիկոլ, մարդկանց մտքին եկող առաջին բանը մահն է. Մանուկյան
ԵՄ դեսպան տիկի՛ն, Ձեր պատկերացրած ժողովրդավարությունը սա է՝ մարդկանց սպանո՞ւմ են. Մանուկյան։
«Պետք է արձանագրենք, որ դատական համակարգի վերաբերյալ այն չնչին հույսերը, որոնք առհասարակ մեր հայրենակիցներից ոմանք կարող էին ունենալ, որ դատական համակարգը գործող է, արդար է և այլն, այսօր այդ բոլոր հույսերը ոչնչացվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին առնչվող սկանդալային ձայնագրությանը։
Էս մարդկանց որոշումը կայացված է, մի թարսվի, ընկերական. Գագիկ Ջհանգիրյանը՝ Ռուբեն Վարդազարյանին
Թեժ գծին փոխանցեք, որ սաղ մեր ենթակայության տակ է, այնտեղ նստած չեն, որ մենակ Forward անեն. Քաղաքապետ:
Այսօր 2022 թ. հունիսի 16-ին տեղի ունեցած՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)`լիազորությունները կասեցված նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով նիստի ժամանակ արձանագրված խնդիրների, վարույթին առնչվող տեղեկությունների վերաբերյալ ասուլոիսով հանդես եկան Ռուբեն Վարդազարյանն ու վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանը:
Երևանյան լճում աղբաորսիչ է տեղադրվել:
Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ Երևանում մոտ 63 ցայտաբյուր վերագործարկվել է և այս պահի դրությամբ չգործող ցայտաղբյուր հայտնաբերված չէ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբին, դրա կենսունակությանը՝ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ այս ձևաչափի լուծարումը հնարավոր է միայն կոնսենսուսի հիման վրա։
Հիմա ի՞նչ անեմ, աշխատանքային խումբ ստեղծեմ, բոլորիդ ներառե՞մ. Հրաչյա Սարգսյան:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանը տեղեկացրեց, որ 2156 ավտոբուս աշխատանքի է դուրս եկել, գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների:
Փառուխի դեպքը եղել է ահաբեկչություն, հարված՝ և՛ մեզ, և՛ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳ նախարար:
Եվրամիությունն ունի իր քաղաքական օրակարգը. պետք չէ վիրավորվել ինչ-որ մեկից. Դավիթ Բաբայան:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ Հրաչյա Սարգսյանը հայտնեց, որ Կիևյան-Օրբելի խաչմերուկում ավազը բերել լցրել են, իսկ վրան ծածկ չկա:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել Սարյան փողոցի ոչ մաքուր վիճակի առնչությամբ:
Եթե նույնիսկ չկա համապարփակ կարգավորում, Արցախը կպահպանի իր կարգավիճակը. Դավիթ Բաբայան:
Հետո գալու են ձեր եկամուտների հետևից. ի՞նչ է հետևելու անկանխիկի կիրառմանը
Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում այսօր տեղի ունեցավ «Արցախի հիմնախնդիրը և ԱՀ արտաքին քաղաքականությունը. Փաստեր և խորհուրդներ առանցքային գաղափարների և բանալի հասկացությունների վերաբերյալ» վերնագրով աշխատության շնորհանդեսը:
«Ովքեր ասում են՝ շարժումը մարում է՝ ղալաթ են անում: Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանց չենք հեռացրել: Միանշանակ այս պայքարի հանգրվանը հաղթանակն է: Սա Հայաստանի և Արցախի հաղթանակն է լինելու՝ ներքին թշնամու դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը՝ ընդգծելով՝ իշխանափոխությունը Հայաստանում անխուսափելի է:
«Ալիևը պետք է իմանա, որ Նիկոլը երկար կյանք չունի Հայաստանում: Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է: Իսկ սպառնալիքներով կարող է խոսել միայն Նիկոլի հետ, որովհետև հայ ժողովուրդը Նիկոլ չէ»,- Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո Հայաստանը չկարողացավ ապահովել մեր դաշնակիցների աջակցությունը, և նրանք ձեռքերը լվացին արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորման հարցում։ Առհասարակ, պատերազմի միջոցով Արցախի խնդիրը լուծելու՝ Ադրբեջանի փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ բացասական տեսակետ չեն հնչեցրել։
«Տրամաբանությունը, որը մենք տեսնում ենք պետաիրավական համակարգում, կարճ թեզերով կներկայացնեմ և կներկայացնեմ այն սկզբունքները, որոնք չի կարելի անել ոչ մի իշխանության կողմից, ոչ մի պարագայում»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած համապետական հանրահավաքի ժամանակ, դիմելով ներկաներին՝ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Այսօր Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ Պաշտպանության նախկին փախնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ հանրությունը հաճախ է իրենց հարցնում, թե ինչ է փոխվելու, որ փորձում են հեռացնել գործող կառավարությանը։ Հարցի պատասխանն առավել քան հստակ է՝ Հայաստանն ունենալու է արտաքին քաղաքականություն, ինչը չի ունեցել վերջին 4 տարիների ընթացքում։ «Բոլորդ գիտեք, թե որքան կարևոր է արտաքին քաղաքականությունը մեր […]